
Իրանցի մասնագետները քաղցկեղի եւ ՁԻԱՀ–ի դեմ նանոպրեպարատներ են ստեղծել,- գրում է Trend -ը: Իրանի նանոտեխնոլոգիաների ներդրման կազմակերպության ղեկավար Սայիդ Սարքարին, հաղորդում է, որ այդ պատրաստուկներն այժմ փորձարկվում են Իրանի որոշ հիվանդանոցներում։Սարքարի խոսքով՝ “դոխուրուբիջան” նանոպրեպարատը վաճառքում կհայտնվի 3 ամսվա ընթացքում։ “Այդ դեղամիջոցը օգտագործվում է կաթնագեղձի եւ ձվարանների քաղցկեղը, ինչպես նաեւ ՁԻԱՀ–ը բուժելու համար”,– ասել է Սարքարը։