Ամառային հանգստի սեզոնն արդեն բացված է, և հայ աստղերի նախընտրություններն, ինչպես միշտ, տարբեր են:
ArmLur.am-ը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը` այս անգամ զրուցել է երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանի հետ, ով այս ժամանակահատվածում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
A8
«Ոչ մի տեղ չեմ հանգստացել, կվերադառնամ Հայաստան իմ ընտանիքիս հետ կորոշենք, թե որտեղ կմեկնեք հանգստի»,-ասաց նա:
Արսեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ առավել ակտիվ հանգստի սիրահար է. «Նախընտրում եմ հանգստանալ Եվրոպայում երեք-չորս աստղային հոթելում, ամբողջ օրն անցկացնել դրսում, քան ինչ-որ մի հինգ աստղանի հոթելում, որտեղից դուրս չես կարող գալ»:
Երգիչը ընդգծում է, որ հանգստի վրա գումար ծախսելու առումով ժլատ չէ, եւ որքան անհրաժեշտ է լավ հսնգիստն անցկացնելու համար, այնքան էլ պատրաստ է ծախսել:
«Ինչքան շատ գումար ունենամ, այնքան էլ կարող եմ ծախսել, դա կարող է կապված լինել իմ ֆինանսական վիճակից: Մեկ է դրանում քիչ ու շատ չի լինում, ինչքան շատ ծախսես այնքան լավ կանցնի քո հանգիստը»,-հավելում է Արսեն Գրիգորյանը:
Լիդա Եղիազարյան