Արդեն մի քանի ժամ է, ինչ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը:
Նրանք նշում են, որ մեկ շաբաթ է, ինչ ոռոգման ջուրը կտրել են, չեն կարողանում ոռոգել այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը:
Արմավիրցիներից մեկը դժգոհեց, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել է՝ ջրի խնդիր չեն ունենա, բայց հենց գնացել է, ունեցել են: Հավելենք, որ Արմավիրի մարզում այս անգամ Նիկոլ Փաշինյանին ավելի շատ ձայն են տվել, քան 2018 թվականի ընտրությունների ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում