Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով, իսկ միայն մայիս ամսվա աճը նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 10.9 տոկոս: Այս տարվա հունվարին և փետրվարին գրանցված անկումից հետո, մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 3.9%-ով: Ապրիլին այն բավականին արագացավ՝ հասնելով 23.2 %-ի: Ընդ որում, արտահանումն աճել է 20 տոկոսով, շինարարությունը` 14, առևտրի շրջանառությունը՝ 7,4 տոկոսով, ինչին զուգահեռ գնաճը կազմել է 5,5 տոկոս։
Կենտրոնական բանկի թարմացված կանխատեսումներով՝ 2021 թվականին Հայաստանում կգրանցվի 4.6 % տնտեսական աճ։ Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է 3.4 % աճ: Իսկ ամենալավատեսը շարունակում է մնալ Էկոնամիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որը երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում։
Սակայն ընդհանուր առմամբ տնտեսության վիճակը վատ է, կառավարությունն էլ բուջեի ծախսերը կատարելու համար ռեկորդային տեմպերով ավելացրել է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։ Գրեթե 29 տարվա ընթացքում Հայաստանը ընդհանուր առմամբ կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։ Ընդ որում, աճում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։
Մանրամասները՝ տեսանյութում