ԿԸՀ-ն մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» կուսակցության դիմումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմում-բողոքների քննարկման արդյունքում ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշեց մերժել դրանք։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, հայտնեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։

«Այսինքն` խախտումների պարզ թվարկումը բավարար չէ։ Պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ  պարզել  ընտրության իրական պատկերը»,– ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ-ն միաձայն քվեարկությամբ հաստատեց երեք քաղաքական ուժերի դիմումները մերժելու որոշումը։




Լրահոս