
Պարենային մթերքի գները մոտակա տարիներին ենթարկվելու են կտրուկ փոփոխությունների փոխանցում է Lenta ru -ն` ասված է ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության հրապարակված զեկույցում:Ըստ այդմ, ներկրումից կախված երկրներում հնարավոր է սովի տարածում ազգաբնակչության աղքատ շերտերում:Զեկույցի համաձայն, փետրվար ամսին մթերային գները աշխարհում հասել են ռեկորդային ցուցանիշի, ինչն, իր հերթին, նպաստել է արաբական երկրներում վերջերս բռնկված հեղափոխություններին ու ակարգություններին:Զեկույցում նշվում է, թե միջնաժամկետ հեռանկարում պարենային մթերքի գնային աճման գործոններից է պահանջարկի ավելացումն առավել դինամիկ զարգացող երկրներում, ինչպես նաեւ բնակչության աճը:Խնդրի լուծման ծրագրերում կազմակերպությունը նպատակ է դրել մինչ 2015 -ը կրճատել աշխարհում սովի մատնված 1,02 միլիարդ մարդկանց թիվը 600 միլիոնով: