31-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից. փրկարարները կանխել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից։

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացու (Գ․ Հ․, ծնված 1990 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։




Լրահոս