Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳ վարչության աշխատակիցների հետ, Մոսկվա քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 31-ամյա Լևոն Շ.-ին, որը 2012 թ. հուլիսի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Լևոն Շ.-ն հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: