ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիի հրամանատարը ներկայացել է զորամաս. կասեցված լիազորություններն ու վարչապետի ձախողված վենդետան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանն այսօր ներկայացել է զորամաս եւ կատարում է հրամանատարի իր պարտականությունները: Բանն այն է, որ ծառայողական քննության ժամկետը լրացել էր եւ Պն որևէ բան չի գտել հրամանատարի դեմ և անկախ ՊՆ ղեկավար կազմի ցանկություններից հրամանատարը որոշել է «կռիվ տալ» եւ ներկայացել է զորամաս: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ՊՆ-ում հրամանատարի քայլից ապշել են, քանի որ կարծել են, թե նա այս ամենից հետո բարոյականություն կունենա եւ աշխատանքից ազատման դիմում կգրի:

Սակայն հրամանատարը որոշել է չհանձնվել: Ինչեւէ, ՊՆ ղեկավար կազմն այս հանգամանքից խիստ վրդովված է եւ, ըստ էության, քայլերի կգնա հրամանատարին դաս տալու համար, իսկ թե ինչ կանեն, սպասենք զարգացումներին:

Հավելենք, որ ՊՆ-ում բոլորը գիտեն, որ հրամանատար Արգամ Գևորգյանը չի համակրում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գործողությունները դադարեցնելու համար նրան որոշել էին պատժել՝ ծառայողական քննություն նշանակելով, մինչդեռ հրամանատարը զորքին բացատրել էր, որ հայրենիքը վտանգված է եւ քայլեր անելուց առաջ մտածեն հայրենիքի փրկության մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ընտրություններից ընդառաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Թալինում հայտարարարել էր, թե լինելու է դաժան վենդետա, և բոլորը պատասխան են տալու։ Արդյունքում ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ. Գևորգյաի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Արտակ. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։
Իսկ ինչ էին արել զորամասի հրամանատարները, որ այս բարդ իրավիճակում՝ թշնամին սահմանին, զորամասի հրամանատարների լիազորություններ էն կասեցնում: Գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, զորամասի հրամանատարները փորձել էին երկրում առկա վիճակի մասով իրենց մտահոգություններն արտահայտել և զորամասում քաղաքական հայտարարություններ էին արել, թե պետք է հայրենիքը փրկել: Վերջիններս կոնկրետ քաղաքական ուժերի մասին կարծիքներ էին հնչեցրել, ինչն էլ հասել էր ՊՆ ղեկավար կազմին, ինչի արդյունքում էլ դադարեցվել էին զորամասի հրամանատարների լիազորությունները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է կատարվել եւ ինչ խոսակցություններ էն տեղի ունեցել:

Քնար Մանուկյան




Լրահոս