ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայքար` ԱԺ նախագահի պաշտոնի համար. ՔՊ-ում թեժ մրցակցություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում թեժ պայքար է սկսվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար:

Այս պահին մրցակցություն է առկա երեք ՔՊ-ականի միջև՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի միջեւ: Ամենաակտիվն այս փուլում Արարատ Միրզոյանն է, որն ամեն ինչ անում է իր պաշտոնին վերադառնալու համար, անգամ հանդիպումներ է փնտրում Նիկոլ Փաշինյանի հետ:

Մյուս թեկնածու Ալեն Սիմոնյանը դեռ ընտրություններից առաջ էր ասել, որ հաղթանակի պարագայում ինքը պետք է լինի խորհրդարանի խոսնակը, իսկ ահա Սուրեն Պապիկյանն էլ հոգնել է գործադիրում աշխատանքից եւ որոշել է ավելի հանգիստ աշխատանք գտնել, իսկ ԱԺ նախագահի պաշտոնն էլ ամենահարմարն է: Սակայն վերջնական որոշումը Նիկոլ Փաշինյանինն է եւ հիմա բարդ է ասել, թե ում վրա կանգ կառնի նրա ընտրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս