
Ինչպես երեկ armlur.am -ը տեղեկացրել էր Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան հայտնաբերվել է 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: ՀՀ Պաշտպանության նախարարությունից armlur.am -ին հաստատում են, որ Վլադիմիր Ասատրյանն ինքնասպանություն է գործել: Ինքնասպանվելուց առաջ զինվորը ձեռքի ափի մեջ գրել է ծառայակիցների եւ սպաների անուններ, որոնք կարող են կապ ունենալ զինվորին ինքնասպանության հասցնելու հետ: