Հայաստանում արտահանման ծավալներն աճել են. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.3 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիսին աճել է 2.3 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է աճ՝ 11.6 տոկոսով: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ Հայաստանում սպառողական շուկայում այս տարվա հինգ ամիսների ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 5.5 տոկոս:

Մայիսին ապրիլի նկատմամբ Հայաստանից արտահանումը աճել է 7.9 տոկոսով, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ՝ 20.8 տոկոսով: 2021-ի մայիսին ապրիլի նկատմամբ Հայաստան ներմուծումն աճել է 1.5 տոկոսով, իսկ հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակի համեմատ ցուցանիշը ավելացել է 6.7 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս