Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն հունիսի 28-ին Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։

Ադրբեջանի ՊՆ-ից նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումներ ղեկավարելու հմտություններ:

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափերի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 միավոր տրանսպորտային միջոց: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 30-ը:




Լրահոս