Հայաստանի մարզային դպրոցներից շուրջ 70 աշակերտ զինվեց կոդավորման հիմնարար հմտություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի երկրորդ և ավարտական փուլը, որի շրջանակում մարզային երեք հիմնական դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի նպատակն էր զարգացնել աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, թվային և այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: Դասընթացներն անցկացվեցին Micro:bitծրագրավորելի միկրո-սարքավորումների օգնությամբ։

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին առցանց միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու տնօրենները։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին Micro:bit սարքերի կիրառությամբ պատրաստված նախագծեր։ Դրանց թվում էին ազդանշանային համակարգերի արձակման, հողի խոնավության չափման, էներգախնայողության, ինչպես նաև առօրյա կյանքում կիրառելի մի շարք նախագծեր։ Յուրքանչյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Ամփոփիչ միջոցառմանը միացել էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշեց. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն կերպ փորձում է խրախուսել և խթանել դպրոցներում նորարարական և ստեղծագործական մոտեցումները, տեխնոլոգիական ուսուցումը։ Շնորհակալ եմ, որ այս ջանքերին միացել են նաև տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերները, որոնք կրթությունը դիտում են որպես պոտենցիալ հարթակ, որտեղից էլ լավ գիտելիքներով ու մոտեցումներով օժտված երիտասարդները պետք է համալրեն մեր երկրի տնտեսության զարգացման համար հեռանկարային ուղղությունները»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության վարչության ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Ուրախ ենք տեսնել այս նախագծի նման լավ արդյունքները: Ներկայացրած նախագծերը բոլորն էլ շատ լավն ու օգտակար էին, վստահ եմ այս գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին դեռ շատ են պետք գալու կյանքում՝ ուսման և աշխատանքի մեջ»:

«Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է։ Այն պահանջված է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Բացի զուտ տեխնիկական բաղադրիչից, ծրագիրը երեխաներին հնարավորություն ընձեռեց զարգացնել քննադատական ու վերլուծական մտածողությունը` խնդիրները վեր հանելու և նորարարական լուծումներ գտնելու գիտակցումն ու կարողությունը։ Այս իմաստով, զուտ տեխնիկական հմտություններով զինելուց բացի, ծրագիրն ավելի լայն արդյունքներ արձանագրեց», – իր խոսքում նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱրևիկՍարիբեկյանը։

Ընդհանուր առմամբ, պիլոտային այս ծրագիրն Հայաստանում իրականացվեց 8 ամիս` ներառելով Երևանից և մարզերից երեքական դպրոցներից թվով շուրջ 140 աշակերտի։ Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել էին micro:bitգործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:




Լրահոս