ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին՝ հետաքրքրվելով, թե իր համար որքանով էին անսպասելի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Այստեղ խնդիրը նրանում է, որ, ցավոք, հաղթեց ատելությունն ու վախը: Հիմնական տրենդը դա էր: Մենք միտումնավոր այդ դաշտ չենք մտել եւ չենք էլ մտնի: Շատ դժվար է կոնստրուկտիվ միտք արտահայտել այն պարագայում, երբ, օրինակ, գերանացվում են ատելության խոսք, մուրճեր եւ այլ վիրավորանքներ:
-Այսինքն հանրությունը վախեցա՞վ:
-Այս պարագայում խնդիրները, որ ծագել են Հայաստանի Հանրապետության առջեւ, իրենք չէին քննարկում: Մենք էինք բերում այդ խնդիրների լուծման եղանակները, որոնք պետք է լինեին: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Պայքարը շարունակվում է շատ պարզ պատճառով այդ շինծու վախերն ու ատելությունը, որ ձեւավորվեց, հարց չլուծեց: Հայաստանը իրական մասնատման վտանգի առջեւ է կանգնած:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան