
ԱՄՆ-ում սոցիալական անհավասարության դեմ պայքարող՝ “Գրավեք Ուոլ Սթրիթը” ակցիայի մասնակիցները պատրաստվում են հոկտեմբերի 11-ին ցույց կազմակերպել Նյու Յորքի առավել ունեւոր ընտանիքների տների մոտ,- հաղորդում է CNN -ը: 400-800 ցուցարարներ իրենց բողոքը կարտահայտեն մասնավորապես Ռուպերտ Մերդոկի եւ Դեւիդ Կոհի տների մոտ: Ցուցարարները պատրաստվում են իրենց հետ բերել բանկային քարտեր, որոնցում կնշեն, թե որքան քիչ են սկսելու վճարել քաղաքի ունեւոր բնակիչները, երբ այս տարի դադարի գործել հարուստների համար լրացուցիչ երկտոկոսանոց հարկը: Այսօր առավոտյան Բոստոնի ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 100 ցուցարարների: