Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշարը:

Այսօր կայացած 11-15-րդ տուրերում նա սկզբում հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային ու ռուսաստանցի Դանիլ Դուբովին, ապա ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի և ամերիկացի Վեսլի Սոյի հետ: Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և միայնակ զբաղեցրեց 1-ին տեղը:

Նրան հաջորդած Վլադիսլավ Արտեմիևը ետ մնաց ընդամենը կես միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 9 միավորով գրավեց 4-րդ տեղը:

Առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները մտան փլեյ-օֆֆ, որտեղ հաղթողը կորոշվի նոկաուտ մրցակարգով:




Լրահոս