Բելառուսը դուրս է եկել ԵՄ Արևելյան գործընկերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերությանը: Այդ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մինսկը սկսում է ԵՄ հետ արտահանձնման համաձայնագրի գործողության դադարեցման ընթացակարգերի իրագործումը: «Եվրամիության սահմանած պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում Բելառուսը չի կարող կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բելառուսի հայտարարությունից րոպեներ անց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ վաղը կայցելի Բելառուս՝ անվտանգության հարցերի շուրջ ռուս-բելառուսական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:




Լրահոս