Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Այցի օրակարգի այլ մանրամասներ չեն տեղեկացվում։