Արմեն Չարչյանը վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Չարչյանը երեկ` հունիսի 28-ին, վիրահատվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի, ստենդերի ուսումնասիրման նպատակով: Վիրահատությունն արվել է անեսթեզիայի միջոցով»,- նշեց Վարդևանյանը։

Ինչպես հատնեց պաշտպանը, այս ամենը հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոշմանը։ «Ես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները չեն անցնի։ Դատական այս գործով այն աստիճանի ակնհայտ խնդիրներ կան, որ քրեական հետապնդումն անխուսափելիորեն դադարեցվելու է»,- ասաց նա։




Լրահոս