Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 14 շենքի բնակիչները դիմել են ArmLur.am-ին և տրամադրել են տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչ վիճակում է շենքի աղբանոցը։ Այն օրերով չի մաքրվել, գարշահոտությունը տարածվել է հարակից տարածքում, իսկ շենքի մուտքում ազատորեն պտտվող գեր առնետների մասին պարզապես լռում ենք։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նման անմխիթար վիճակում են գտնվում են հարևան շենքերը։
Եվ այս ֆոնին զուգահեռ, զարմանալի է, թե ինչպես է Հայկ Մարությանը շարունակում պաշտոնավարել։ Այլ քաղաքակիրթ երկրներում այս փնթի վիճակի և անգործության համար թիվ մեկ պատասխանատուին կազատեին պաշտոնից։ Բայց արի ու տես, որ իր այս ձախողված աշխատանքից հետո Երևանի քաղաքապետը դեռ շարունակում է պաշտոնավարել։ Հետաքրքիր է՝ Հայկ Մարությանը կապրի՞ այս պայմաններում, թե ոչ։ Եվ որքան կդիմանա։
Ս.Հ.