Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմասնակցի Օլիմպիական խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաստատվել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի (63 կգ) մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հովհաննես Բաչկովին չէր հաջողվել ուղեգիր նվաճել, սակայն Եվրոպայի կրկնակի չեմպիոնին այն շնորհվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ:

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հանդես են գալու նաև Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանն այժմ Օլիմպիական խաղերի 15 մասնակից ունի. ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել՝ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:




Լրահոս