Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 652-ով՝ մեկ օր առաջվա 611-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 134 545 մարդ, հունիսի 29-ին լրագրողներին հայտնել են Նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,45 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 20 616-ով՝մինչեւ 5 493 557: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,38 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 374 975 մարդ:
Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 14 697-ով՝ մինչեւ 4 984 037: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 90,7 տոկոսը:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 6 209-ով՝ մինչեւ 1 352 392: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,46 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Է 7 246 դեպք:
Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսի պատճառով 121 մահ՝ մեկ օր առաջվա 124-ի դիմաց, ինչը դարձել Է առավելագույն մեծությունը համավարակի սկզբից ի վեր: Դրանց ընդհանուր թիվը կազմել Է 22 331, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:
Ապաքինումից հետո մեկ օրում դուրս Է գրվել 4 854 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում բուժվել Է 1 153 145: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 176 916 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: