ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարճ շորտ, լողավազան, սառը թան. ինչպես պաշտպանվել շոգից և ինչ են խորհուրդ տալիս մասնագետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս օդի ջեմաստիճանը հասավ մինչև +40 աստիճան, այսօր էլ չնայած եղանակը մի փոքր մեղմվել է, բայց շոգերը շարունակվում են, իսկ ինչպես են դիմագրավվում մեր քաղաքացիները այս շոգերին, ArmLur.am-ը փորձել է պարզել հենց իրենցից:

ArmLur.am-ը զրուցել է նաև ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները: Վերջինիս խոսքով՝ կարևոր է նաև այս օրերին համապատասխան հագնվել, հագնել բաց գույնի հագուստներ, կրել պաշտպանիչ ակնոցներ, ունենալ հովհանոցներ: Մեր զրուցակիցը խորհուրդ չտվեց այս եղանակին հետևել նաև սննդակարգին՝  չօգտագործել ալկոհոլ, կոֆեին,  տապակած ուտելիքներ…

Ի դեպ, Ռուբեն Գրիգորյանը հայտնեց, որ շոգերից վերջին շաբաթվա ընթացքում նաև թունավորման դեպքեր են արձանագրվել:

Ինչևէ, մեզ մնում է հետևել մասնագետների կարծիքներին և ընտրել շոգից պաշտպանվելու մեր տարբերակը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիաննա Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս