
Ամերիկացի զբոսաշրջիկ Ռիչարդ Բայերլին համաշխարհային ռեկորդ է սահմանել` 85 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Կիլիմանջարոն: Վաշին գտոնաբնակ Բեյերլիի անունը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Իր ուղեւորությունը Բայերլին իրականացրել է տեղի ուղեկցորդների եւ երկու թոռների հետ, եւ այդ ընթացքում նրանցից ոչ ոք առողջական խնդիրներ չի ունեցել:Այս պահին գործող ռեկորդակիրը բրիտանացի պրոֆեսոր Ջորջ Սոլթն է, որն անցյալ տարի 82 տարեկանում նվաճեց Կիլիմանջարոյի գագաթը:Կիլիմանջարոյի ամենատարեց նվաճողի հավակնորդ կարող է լինել նաեւ 87-ամյա ֆրանսիացի Վալտի Դենիելյուն, սակայն վերջինս փաստաթղթերով ապացույցներ չունի: