Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ոստիկանները հունիսի լույս 26-ի գիշերն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԿամԱԶ», «Զիլ» և «Ֆորդ» ավտոմեքենաներ։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 27 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։
Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Բաժնում պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռվա անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։