Հունիսի 29-ից Գերմանիան արգելել է ռուսների մուտքն իր տարածք՝ կորոնավիրուսային հիվանդության մուտացիաների տարածման հետեւանքով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում գտնվող գերմանական ներկայացուցիչությունը։ Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի, որը գտնվում է Գերմանիայի Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, Ռուսաստանը եւ Պորտուգալիան ներառվել են այն երկրների ցանկում, որտեղ կորոնավիրուսային հիվանդության վտանգավոր մուտացիաներ կան տարածված։
Ցանկում ներառված է եւս 14 երկիր, այդ թվում՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ն։ Գերմանական իշխանությունների նպատակն այն է, որ այդ մուտացիաների «բերումը» Գերմանիա հնարավորինս կանխվի։