«ՍԿՍԵԼ ԵՄ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՉՆԵՂԱՆԱԼ». ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Լոս Անջելես քաղաքում տոնել է ծննդյան 43-ամյակը: Երգիչը Armlur.am-ի հետ զրույցում խոսել է տարեդարձի մանրամասների, հայտնի հյուրերի եւ Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառի մասին:

 

«Նախ նշեմ, որ Միացյալ Նահանգներ եմ եկել միայնակ՝ մի փոքր հանգստանալու, իսկ տարեդարձս նշել եմ Լոս Անջելեսի  «Մեցցո գարդեն» ռեստորանում, որն ինձ շատ հարազատ վայր  է: Նշել եմ իմ ընկերների, իմ սիրելի մարդկանց հետ, որոնց թվում էին նաեւ շատ հայտնի մարդիկ: Տարեդարձիս ներկա էր իմ ընտանիքի քավոր Արման Հովհաննիսյանը, մտերիմ ընկերներից Արմենչիկը, Ջոնիկ Կարապետյանը, Նորոն, Հարութ Բալյանը, Հովհաննես Շահբազյանը, Սուրեն Ավոյանը, Արմեն Դավթյանը, մի խոսքով, բոլոր իմ սիրելի եւ թանկ ընկերները, որոնցից շատերը  բոլորովին կապ չունեն երաժշտական աշխարհի հետ:

Անդրադառնալով անակնկալ նվերներին՝ Արսեն Գրիգորյանը նկատում է, որ նրա համար առհասարակ անակնկալ նվեր հասկացություն գոյություն չունի:

«Մենք բոլորս էլ այնքան բան ենք կյանքում տեսել, որ ոչ մեկս էլ ոչ մեկիս ոչ մի բանով չեն զարմացնի: Ինձ համար կարեւորը մարդկային վերաբերմունքն է, սերն ու հարգանքն է միմյանց նկատմամբ: Կարեւորն այն գիտակցումն  է, որ դու սիրված ես քո ընկերների, շրջաապատի, քո հարազատների կողմից, եւ դա ինձ համար ամենամեծ նվերն է, որը ես վայելում եմ»,- ասում  է նա:

Երգչի կինն ու երեխաները նրան շնորհավորել են օվկիանոսի այն կողմից՝ Հայաստանից, քանի որ նրանք Արսեն Գրիգորյանի հետ Միացյալ Նահանգներում չեն գտնվում:

Հարցին՝ որն է նրա  գլխավոր երազանքը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Իմ գլխավոր երազանքն է տեսնել ընտանիքիս առողջ, ապահովված, ունենալ այնպիսի աշխատանք, որ կարողանանք հանգիստ ապրել մեր երկրում եւ երբեք չմտածենք մեր երկրից հեռանալու մասին: Երազանքս է, որ այլեւս չտեսնենք պատերազմներ, ոչ մի անմեղ զոհ չլինի, եւ ես՝ որպես արվեստագետ, միշտ մնամ արվեստի մեջ, եւ իմ միակ աշխատանքի միջոցը լինի երաժշտությունը»:

Իսկ թե ինչ է ցանկանում փոխել իր կյանքում, Արսեն Գրիգորյանը նշում է, որ շատ հարցերի  սկսել է  նայել բոլորովին այլ տեսանկյունից:

«Առաջինը սկսել եմ մարդկացից չնեղանալ, քանի որ հասկացա, որ եթե նեղանալով լինի, ապա ամեն երկրորդից նեղանալու եմ: Ես կյանքը պատկերացնում եմ այնպես, ինչպես նրան ես եմ նայում, ես ինչպես կանեի, եւ դրա համար շատ եմ իմ կյանքում նեղացել մարդկանցից, իսկ հիմա որոշել եմ, որ պետք չէ ոչ մեկից ավելին ուզել: Կարծում եմ՝ տարիքի հետ որքան մեծանում ես, այնքան ամեն ինչին սկսում ես այլ կերպ նայել եւ սկսում ես այլ կերպ վերագնահատել կյանքդ»-հավելում է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՍՊԱՍԱՐԿԻ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր»- «Ուրարտու» հանդիպումը կսպասարկի Բելգիան ներկայացնող մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Նաթան Վերբոմենն է, նրան կօգնեն Մաթիաս Հիլարտը եւ Ռուբեն Վինստը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Լոթար Դ՛Հոնդտն է: Իսկ, ահա, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու»-«Մարիբոր» պատասխան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Քրիստոֆեր Յագերն է, որը սպասարկել է նաեւ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Լիխտենշտայն-Հայաստան հանդիպումը որպես 4-րդ պաշտոնյա։ Օգնականները Ռոլանդ Ռիդելն ու Սարա Տելեկն են։ Ուշագրավ է, որ կին մրցավար Տելեկը սպասարկել է նաեւ Կանանց Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի եզրփակիչ «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը (0-4): Խաղի 4-րդ պաշտոնյան Մարկուս Համետերն է։

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻՆ

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է իր թիմակիցներ Էդեն Ազարի ու Կեւին դե Բրույնեի վնասվածքներին: 2 ֆուտբոլիստներն էլ դաշտ էին դուրս եկել Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում, սակայն չկարողացան ավարտին հասցնել հանդիպումը: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դե Բրույնեն փոխարինվեց 48-րդ րոպեին, իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ազարը՝ 87-րդ րոպեին: «Վախենում եմ, որ Եվրոպայի առաջնությունն ավարտված է Ազարի համար: Եթե դա նույնիսկ սպազմ է, վերականգնման համար կպահանջվի մոտ 10 օր: Հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի այս մրցաշարում դարձյալ նրան տեսնենք դաշտում: Ինչ վերաբերում է Դե Բրույնեին, ապա նա չի կարողանում ոտքը դնել գետնին»,- Մադրիդի «Ռեալի» դարպասապահի խոսքը մեջբերում է TMW-ն:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ:

 

 




Լրահոս