ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Գրիգորյանը, Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոններ կստանան. կադրային փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում:

Այսպիսով, սպասվող փոփոխություններից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն, իրավապահ համակարգում այս օրերին լուրջ խոսակցություններ են այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին պաշտոնից ազատելու են եւ նշանակելու են ՀՀ զինվորական դատախազ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ամենայն հավանականությամբ կնշանակվի ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, իսկ ահա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաեւ ՀՔԾ-ի լուծարում եւ բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեն, սակայն վերջին պահին փոշմանել են եւ որոշել են կառույցը պահպանել՝ սակայն փոքր լիազորություններով:
Իսկ ահա, նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Որքանով իրավապահ համակարգում տարածված խոսակցություներն իրականություն կդառնան, ցույց կտա ժամանակը. սպասենք զարգացումներին

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս