ԱՀԿ-ն հայտարարել Է, որ աշխարհում ավելի քան 2,6 մլն մարդ Է վարակվել մեկ շաբաթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անացյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի 2,6 միլիոն դեպք եւ ավելի քան 57 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունն ավելացել Է 2 տոկոսով, մինչդեռ մահացությունը նվազել Է 10 տոկոսով եւ ամենացածր ցուցանիշին հասել անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, հունիսի 30-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիվանդացությունը մնում Է շատ բարձր: Անցյալ շաբաթ օրական միջին հաշվով հիվանդացել Է ավելի քան 370 հազար մարդ»,- նշել Է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբական տեղեկագրում: «Մահերի թվը շարունակել Է նվազել: Ընդամենն արձանագրվել Է ավելի քան 57 հազար մահ շաբաթվա ընթացքում, ինչը 10 տոկոսով պակաս Է, քան մեկ շաբաթ առաջ, եւ դա մահացության ամենացածր ցուցանիշն Է 2020 թվականի նոյեմբերից ի վեր»: Շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել են 2 600 313 նոր վարակվածներ եւ 57 603 մահացու վախճան: Հունիսի 27-ի դրությամբ ընդամենը եղել Է ախտահարման 180 492 131 դեպք եւ հիվանդների մահվան 3 916 771 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել Է Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (6 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (5 տոկոսով), դրա հետ մեկտեղ աճ Է արձանագրվել Աֆրիկայում (34 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (13 տկոով) եւ Եվրպայում (10 տոկսով):

Մահացությունն աճել Է Աֆրիկայում (42 տոկոսով), բայց կրճատվել Է Հարավ – արեւելյան Ասիայում (33 տոկոսով),Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (13 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (2 տոկոսով) եւ Եվրոպայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 372 հազար մարդ եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել Է ախտահարման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ 30 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 573 հազար վարակվածներ, մահացել Է 13 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ շարունակվում Է կորոնավիրուսիայն շտամների տարածումը, որոնք դասվում են «անհանգստություն հարուցող տարբերակների» թվին: Մասնավորապես, «Ալֆա» շտամը, որը 2020 թվականի սեպտմբերին հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում, հունիսի 29-ի դրությամբ կա 172 երկրներում (երկու երկրով ավելի, քան մեկ շաբաթ առաջ):

«Բետա» տարբերակը, որն սկզբնապես հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ շրջանառում Է 120 պետություններում, մինչդեռ մեկ շաբաթ առաջ դրանց թիվը եղել Է 119: «Գամմա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել Է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել Է 71-ից մինչեւ 72 պետություն: Իր հերթին «Դելտա» տարբերակը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի սեպտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, մեկ շաբաթում ներթափանցել Է 11 նոր երկիր, եւ դրանց թիվը հասել Է 96-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս