ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ վերաքննիչ դատարանը ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի, Արկադի Խաչատրյանի, Աննա Կոստանյանի, Վարդան Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Սոֆյա Հովսեփյանի երաշխավորությամբ, ինչպես նաեւ քրեական գործի հանգամանքները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ ազատ կարձակի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին:
Նկատենք, որ դատարանի որոշմամբ Չարչյանը պետք է կանալավորվի, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ նա, ըստ էության, կալանքի տակ չէ, գտնվում է հիվանդանոցում եւ օրերս էլ վիրահատվել է:
Հավելելնք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։ Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում: Իսկ ահա նրա մեղսագրվող հոդվածը նախատեսում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։
Ք.Մ