Աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։

Այս մասիին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրվիճակների պետական ծառայությունը։ Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։




Լրահոս