Կառավարության շենքի դիմաց են հավաքվել քաղաքացիներ, որոնց բողոքը կապված է «Ասիամեգաստրոյ» կառուցապատող ընկերության հետ։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների ավելի վաղ արված հայտարարության՝ Դավիթաշենում բնակելի շենք պիտի կառուցեր ու բավականին մեծ թվով մարդ կանխավճար, նույնիսկ ամբողջ տան գումար է փոխանցել։
Հիմա, ըստ նրանց, շինարարությունը կանգնած է, մարդկանց գումարներն էլ հետ չեն տալիս։ Քաղաքացիները պատրաստվում են նամակ փոխանցել կառավարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում