ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ պաշտոնյան է դանակահարել ՀՔԾ նախկին պետի որդուն, և որն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդու` Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանի դանակահարության դեպքից: Մասնավորապես, մեզ հայտնի է, թե ով է եղել պաշտոնյան, որ դանահահարել է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդի Նարեկ Շահինյանին եւ ամենակարեւորը՝ որն է եղել պատճառը:

Ինչպես նկատում ենք Երեւանի քաղաքապետարանը արդեն մի քանի օր է, ինչ գործընթաց է սկսել տարբեր վարչական շրջաններում՝ ապամոնտաժելով ապօրինի կառուցված շինությունները:

Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետը Կենտրոն վարչական շրջանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում նախաձեռնել է ապամոնտաժել ծաղկի վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որը պատկանում է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդուն՝ Նարեկ Շահինյանին: Արդյունքում, Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի հետ, ինչի արդյունքում սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։ Ըստ բժշկի հայտնածի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չի կատարածի մասին հաղորդագրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Քնար Մանուկյան




Լրահոս