Այս ամառ Երեւանում շատ քիչ ցայտաղբյուրներ են գործում: ArmLur.am-ը տեւական ժամանակ է, ինչ երեւանցիներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ Հյուսիսային պողոտայում տեղադրված ցայտաղբյուրները ամիսներ շարունակ ջրազրկված են:
Դրանք ցամաքել են։ Քաղաքի կենտրոնական հատվածներում, ցայտաղբյուրի ջրի բացակայությունը լուրջ խնդիր է դարձել՝ հաշվի առնելով նաեւ անտանելի շոգը։ Հյուսիսային պողոտայով զբոսնող քաղաքացիները ստիպված են լինում իրենց ծարավը հագեցնել՝ խմելու ջուրը գնելով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան