Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելում հաստատվել է COVID-19-ի 307 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է ապրիլից ի վեր, հայտնում է Times of Israel-ը: Այս պահին բուժվող պացիենտների թիվը մոտենում է 1990-ի: Նրանցիցի 29-ը ծանր հիվանդ է, 17-ը միացված է թոքերի օդափոխման սարքի:
Իսրայելը աշխարհի այն երկրներից մեկն է, որտեղ բնակչությունը պատվաստվում է ամենաարագ տեմպերով: Երկրի բնակչության ավելի քան 55%-ը ամբողջությամբ պատվաստված է, շուրջ 60%-ը ստացել է պատվաստանյութի առնվազն առաջին դեղաչափը: Այնուամենայնիվ, Իսրայելի առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ հաջորդ շաբաթ երկրում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը կկազմի 500-600:
Իսրայելում դեպքերի աճի պատճառ է համարվում Հնդկաստանում հայտնված կորոնավիրուսի նոր մուտացիայի՝ «Դելտա» շտամի տարածումը: