Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել 13 հայ ռազմագերիների գործով դատավարությունը. նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` մանրամասնելով, որ խոսքը Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի, Գուրգեն Հովհաննեսի Գոլյանի, Հրայր Սերժի Թադևոսյանի, Վաղարշակ Մերուժանի Մալոյանի, Սասուն Սեյրանի Եղիազարյանի, Արսեն Արայիկի Վարդանյանի, Վահագ Էդիկի Բեհրեքյանի, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանի, Արման Վազգենի Դիլանյանի, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանի, Վելս Կարապետի Անբարդանյանի, Անդրանիկ Վազգենի Միքայելյանի, Ֆելիքս Արշակի Գրիգորյանի մասին է:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ կայացած նիստում պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Դրանից հետո դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը:

Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի» (չակերտները-Խմբ.) համար: Եթե մեղադրանքներն ապացուցվեն դատարանում, նրանց սպառնում է 14-20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:




Լրահոս