Պետական պաշտոնյաների գործուղումների մասին հաշվետվությունները կարգելափակվեն. ինչ համաձայնության են եկել ԱԱԾ-ն ու նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է
պետական աշխատակիցների գործուղումների հաշվետվությունների վերաբերյալ տեղեկությունը արգելափակել։

Նախարարությունը հիմք է ընդունել, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Այդ պատճառով առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները:

Ի դեպ, այս հարթակից հնարավոր էր լինում տեղեկանալ, թե որ պաշտոնյան որ երկիր է գործուղվել, ինչ հարցեր է առաջ քաշել, ինչ ելույթ է ունեցել, ում հետ է հանդիպել։

Ս.Հ.




Լրահոս