«Հրապարակ» օրաթերթը գրում է.ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւանի դատավոր Սերգեյ Սահակյանին: Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ «փոխհատուցում վճարել», սակայն Թովմասյանի մտերիմներից տեղեկացանք, որ գումարային պահանջ չի ներկայացրել․ հավանաբար, վրիպակ է:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել, եւ այն լսելի էր դարձել բոլորին։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման վերաբերյալ։
Նազարյանի արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել իրենից։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է իր թերթի թղթակիցը»,- ասել էր նա։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։