Հրայր Թովմասյանը ՍԴ միակ անդամն է, որ պարգևավճար չի ստանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Սահմանադրական դատարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը, ինչպես ՍԴ նախագահի պաշտոնում, այնպես էլ շարքային դատավորի, ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգեւավճարը, թեեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա չգրված օրենք դարձավ, եւ ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարտադիր տրվում է պետական համակարգի աշխատակիցներին՝ որպես հավելավճար։

Թովմասյանի կարծիքով, դա անօրինական է։ Ի դեպ, փոխարենը իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը մեծ հաճույքով ստանում է ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ պարգեւավճարը, ե՛ւ աշխատանքի գնում է, երբ ուզում, ինչքան ուզում է։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս