3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  Ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնեն ՍԴ մուտքագրված դիմումի մանրամասները: Նշենք, որ նույն ժամին ՍԴ է դիմելու նաև «Զարթոնք» կուսակցությունը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար:

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

Նրանք ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին:




Լրահոս