Այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից:

Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում:

ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում:
Տեղեկատու հեռախոս՝ – 911:




Լրահոս