ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պողպատե» մանդատից ոգևորված. Հայկ Մարությանը հերթական շոուն է կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի պայքարն ապօրինի շինությունների դեմ արդեն շոուի է վերածվում:

Կհիշեք՝ նա նման շոու իրականացրեց 2018 թվականին ՝ քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո՝ քանդելով Նոր Նորքի վարչական շրջանի Գյուրջյան փողոցում գտնվող «Անի-97» ընկերությանը պատկանող երկհարկանի կիսաավարտ քարե շինությունը։ Իհարկե շինության սեփականատերերը դիմեցին դատարան եւ պահանջեցին քաղաքապետի՝ քանդման մասին որոշումն անվավեր ճանաչել եւ առաջին ատյանի դատարանի կողմից նրանց պահանջը բավարարվեց։

Բայց ինչ ստացվեց արդյունքում. դատարանը գտավ, որ քաղաքապետարանը վարչական վարույթին «Անի-97» ընկերությանը պատշաճ ծանուցելու իր պարտականությունը չի իրականացրել: Չի ապահովել ընկերության լսված լինելու իրավունքը: Բայց արի ու տես, որ Մարությանն իրեն փիառ անելու համար միլիոնների չափ վնաս հասցրեց քաղաքացուն:

Հետընտրական այս շրջանում Մարությանը դարձյալ սկսել է ակտիվանալ: Լավ է, որ քաղաքապետարանը պայքարում է ապօրինի շինությունների դեմ, ապամոնտաժում դրանք, բայց այլ հարց է, թե դա ինչպես է անում. առանց լսելու գույքի սեփականատիրոջը, առանց երկրորդ կողմի հետ համաձայնության գալու տեխնիկայով հարձակվում է քաղաքացիների շինությունների վրա՝ անխնա քանդելով ու վնասելով դրանք: Կհիշեք՝ օրեր առաջ Աջափնյակ, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջաններում քաղաքապետարանը մարդկանց ծախսած, ներդրած միլիոնները մի քանի ժամում հողին հավասարեցրեց:

Տպավորություն է, որ Մարությանը ապամոնտաժելով շինությունները, երեւանցուն ցանկանում է ցույց տալ, որ աշխատում է: Բայց որտեղ էր Երեւանի քաղաքապետն ընտրություններից առաջ եւ ինչու է հենց հիմա հայտնվել տեսադաշտում: Հավաբանար Մարությանին ոգեշնչել է Նիկոլ Փաշինյանի՝ «պողպատե» մանդատ ստանալը: Հավանաբար իր այս քայլերով ակնարկում է, որ ինքն էլ է ստանձնել «պողպատե» մանդատ:

Իսկ մինչ այդ՝ արձանագրենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներն ու մայթերը աղբի մեջ կորած են, աղբամանները աղբով լի են, ծառերի ճյուղերից լվիճներ են թափվում մարդկանց վրա: Իսկ այս խնդիրներով ինչու չի զբաղվում պարոն Մարությանը:




Լրահոս