Խաչատրյանների ընտանիքը շարունակում է օրինականացնել ապօրինի ձեռք բերված հարստությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին օլիգարխները շարունակում են սահուն կերպով դառնալ նիկոլական Հայաստանի սրտի «գործարարներ»: ArmLur.am-ին հասած տեղեկության համաձայն, Ռոստելեկոմ ընկերությունը ցանկանում է դիմել Հանրաին ծառայությունները կարգավորող հաձնաժողով՝ իր բաժնեմասերի 100 տոկոսը օտարելու դիմումով։

Որպես գնորդ նշված է ոմն Արման Հունանյանի անունը, որը ըստ ArmLur.am-ի աղբյուրների, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձ է։
Փաստացի ստացվում է, որ մինչ Խաչատրյանների փաստաբանները փորձում են ամեն կերպ նրան հիվանդության հիմքով դուրս հանել Հայաստանից, նրա որդիները շարունակում են ապօրինի կերպով կուտակած տասնյակ միլիոնավոր դոլարների օրինականացումը։ Այդ գումարները փոխանցվելու են Ռուսական կողմին՝ ընկերության ձեռք բերման դիմաց։

ArmLur.am-ը դիմեց նաև Ռոստելեկոմ ընկերություն, ընկերության հանրային կապերաի բաժնից մեզ փոխանցեցին, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունեն:




Լրահոս