Մոսկվայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, «դելտա» շտամը փոխարինել է մնացած շտամներին, լրագրողներին ասել է սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, գրում է РИА Новости-ն:
«Մոսկվայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այժմ Մոսկվայում գերակշռում է հնդկական նոր շտամը, որը կոչվում է «դելտա»: Այն, ըստ էության, դուրս է մղել բոլոր նախորդ շտամներին»,- ասել է Ռակովան: