Հուլիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային
ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Զորամասի հրամանատար, գնդապետ Ս.Տիտանյանը շնորհակալություն է հայտնել զորացրվողզինծառայողներին` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն և լավագույն ցուցանիշներ ցուցաբերած, հրամանատարական կազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։