2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 20.15-ին, ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»
ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009թ. և 2010թ. ծնված տղաներ, ովքեր վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում:
Համաձայն բժշկի տեղեկանքների՝ տղաները բժշկական կենտրոն են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ի
վիճակի չեն եղել բացատրություն տալու:
2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 06:20-ին, 12-ամյա տղան մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ
հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ին, 11-ամյա տղան նույնպես մահացել է: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
2021թ. հունիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական
բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները
պարզելու ուղղությամբ: