ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնի է, թե որ պաշտոնյաներն են ազատվել ՀՀ քննչական կոմիտեից:
Նրանք են՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննչականի պետ Ներսիկ Մխիթարյանը եւ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին
Բաժնի պետ՝ Արտաշես Վանյանը։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեում մեկնարկել է կադրային ջարդը: Կոմիտեում այսօր պաշտոնից ազատման համար դիմում են գրել մի քանի պաշտոնատար անձինք ևս, որոնց մեջ են կարեւոր գործերով քննչական խմբի ղեկավարներ, ինչպես նաեւ վարչության պետեր: Իսկ թե կոնկրետ ովքեր են նրանք, կներկայացնենք ավելի ուշ:
Ի դեպ, օրերս գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն, առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում:
Քնար Մանուկյան