Հայաստանում COVID-19-ի դեմ ընդհանուր կատարվել է 85 հազար 71 դեղաչափ պատվաստում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ժամանած Զբոսաշրջիկները հիմնականում պատվաստվում են Հյուսիսային պողոտայում տեղակայաված պատվաստումային կետում։ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով, պատվաստման հարցում որոշակի ակտիվություն կա Սյունիքի մարզում։
«Վերջերս բավականին տեղաշարժ ունենք մարզերում, Երևանը միշտ ակտիվ է եղել, գուցե կազմակերպությունները, գերատեսչությունները Երևանում են կենտրոնացված դրա համար է ակտիվ, բայց այս վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք նաև ակտիվացում ամեն երկու-երեք օրը մեկ՝ առցանց հանդիպումների, քննարկումների ժամանակ։ Ընդհանուր դիտարկումներ անում ենք և տեսնում ենք, որ կրկնապատկվում են պատվաստման դեղաչափերը. եթե նախկինում՝ 10 օր առաջ, մենք ունեինք ամբողջ հանրապետությունում օրական 1500 դեղաչափ պատվաստում, ապա արդեն երեկ և դրա նախօրեի կտրվածքով՝ աճն աստիճանաբար հասել է 3000-ի։ Ու հիմնականում մարզերի աշխուժացումն է նպաստել, որ մեր պատվաստումների ցուցանիշը հասել է միջինը 2900-3000-ի։ Շատ ակտիվ մարզեր ունենք, օրինակ՝ մեծ թվով պատվաստվում են Արարատի մարզում, ակտիվ մարզերից է նաև Գեղարքունիքը, Շիրակը, իսկ մյուսներում ակտիվությունը համեմատաբար ցածր է»,- տեղեկացրեց Գայանե Սահակյանը։
Մասնագետի խոսքով, քաղաքացիները նախընտրում են AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել։ «Գուցե նշանակություն ունի այն, որ որ Եվրոմիությունն ընդունում է AstraZeneca-ն, այսինքն զբոսաշրջության առումով նախապատվությունը մարդիկ տալիս են հենց այդ պատվաստանյութին։ Նրանք ովքեր, որ պլանավորում են շրջագայություն, դեպի եվրոմիության երկրների այցելություն են նախատեսել, միանշանակ նախապատվությունը տալիս են AstraZeneca-ին։ Ու այս առումով AstraZeneca-ն բավականին գերազանցում է մյուսներին մոտ մեկուկես-երկու անգամ, AstraZeneca-ի պատվաստումներն ավելի շատ են, քան Սպուտնիկ -V, Կորոնավակը»,- լրացրեց մասնագետը։ Ըստ մեր զրուցակցի՝ բոլոր դեպքերում AstraZeneca-ն առաջատար է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան