Գերմանիան կարող է հանել մեկուսացման պահանջը ամբողջությամբ պատվաստված բրիտանացիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ լիարժեքորեն պատվաստված բրիտանացիների համար կարանտինային կանոնները կհանվեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Կարծում եմ՝ մոտ ապագայում նրանք, ովքեր կրկնակի պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կկարողանան կրկին ճամփորդել առանց կարանտինի մեջ մտնելու»,- Ջոնսոնի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Մերկելը:

Բրիտանիայի վարչապետն իր հերթին նկատել է, որ պատվաստման իրենց ծրագրի շնորհիվ Միացյալ Թագավորության քաղաքացիները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել այս տարի:




Լրահոս